Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն
Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն-ը Եվրոպայում երկրորդն է իր մեծությամբ իտալական Lucca Comics & Games փառատոնից հետո և երրորդ ամենամեծ փառատոնն ամբողջ աշխարհում՝ Lucca Comics & Games և ճապոնական Comiket փառատոներից հետո : Սկսած 1974 թվականից՝ այն ամեն տարի փետրվար ամսին անցկացվում է Ֆրանսիայի, Անգուլեմ շրջանում։ Այն տևում է չորս օր։ Փառատոնի ընթացքում կոմիքսների հեղինակները պարգևատրվում են մի քանի հատուկ անվանկարգերում։ Ի սկզբանե պարգևներն անվանում էին «Alfred» ի պատիվ «Զիգ և Պուս» կոմիքսի պինգվինների։ 1989 թվականին անվանումը փոխեցին «Alph-art»-ի, ի պատիվ «Tintin et l'alph-art» ընկերության արտադրած վերջին՝ Թենթենի Արկածները կոմիքսի։ 2003 թվականից մրցանակներն ուղղակի անվանում են «Միջազգային կոմիքս փառատոնի պաշտոնական մրցանակներ» : 2007 թվականին Լյուիս Թրոնդայմը ստեղծեց «առյուծի թալիսման» կերպարի մրցանակը և 2008 թվականից սկսած հաղթողներին պարգևում էին այդ կերպարով արձանիկներ։